Այս անգամ հաճելի նորություններ են հաղորդում ոչ թե բրիտանական, այլ կանադական գիտնականները: Նրանք պարզել են, թե միջին վիճակագրական մարդը որքան կալորիա է այրում սեքսի ժամանակ: Ըստ Daily Mail-ի, Քվեբեքի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ երիտասարդները մեկ րոպեում 4.2 կալորիա են այրում, իսկ աղջիկները՝ 3.1 կալորիա: Ընդ որում, սեռական ակտը միջինը տեւում է 24.7 րոպե: Ստացվում է 104 կալորիա՝ տղամարդկանց, 39 կալորիա՝ կանանց պարագայում: Այդ կերպ ստացվում է, որ սեքսը զբոսանքից ավելի օգտակար է, բայց վազքին դեռեւս չի հասնում: Մասնագետներն այս տվյալները հրապարակել են 18-35 տարեկան 21 զույգի շրջանում անցկացված հետազոտությունից հետո: Ամենակարճ սեռական ակտը տեւել է 10 րոպե, ամենից երկարը՝ 57: Սեռական ակտի ժամանակ զույգերը էներգիայի կորուստը գրանցող հաշվիչ են կրել: Նրանք նաեւ պատասխանել են հարցերի, մասնավորապես՝ սեռական ակտից հետո հոգնածության, ուժերի ներդրման եւ ստացած հաճույքի մասին: Մինչ այդ կամավորները կես ժամ վազել են վազքուղու վրա, որպեսզի գիտնականները կարողանան չափել այրված կալորիաների ծավալը: Վազքուղու վրա տղամարդիկ մեկ րոպեի ընթացքում այրել են 9.2, կանայք՝ 7.1 կալորիա: Ալաբամայի համալսարանից Դեւիդ Էլիսոնն իր հերթին բացահայտել է, որ 6 րոպե տեւողությամբ սեռական ակտի ընթացքում սովորական մարդը 21 կալորիա է այրում:
|