15:36 Երեք սեքսուալ խորհուրդ կանանց (18+) | |
![]() 1. Վերցրու նախաձեռնությունը ձեռքդ Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ միշտ ստիպված են առաջին քայլն անել նաև անկողնում: Իրականում տղամարդը պետք է իմանա, որ ցանկանում ես նրան: Կարող ես նրան հրահրող հաղորդագրություն ուղարկել, կանչող հայացք նետել կամ նրբորեն դիպչել, երբ միասին որևէ տեղ եք գտնվում: Նա շատ լավ կհասկանա ակնարկը: Անընդհատ զբաղեցրու նրան ինտիմ չարաճճիությունների նոր գաղափարներով, ինչ-որ փոփոխություններ մտցրու ձեր կյանքում: Միշտ ասա նրան, թե կոնկրետ ինչ ես ուզում: Տղամարդկանց դա շատ է գրգռում: 2. Գրգռիր նրան Քո առաքելությունն է ստիպել նրան այրվել ցանկությունից: Հենց նրա մոտ ցանկություն է արթնանում, աշխատիր այնպես անել, որ ամեն ժեստդ ցույց տա, թե ինչ է իրեն սպասում: Սովորիր ամեն ինչ անել առանց շտապելու: Մի մոռացիր, որ սպասումը մեծացնում է ցանկությունը: Թող, որ նա երազի, երևակայի: Բայց երբեք մի մոռացիր, որ եթե ինչ-որ բան ես խոստացել անել անկողնում, ապա անպայման պետք է պահես խոստումդ: Կարող ես նրա համար փոքրիկ մերկապար կազմակերպել, բայց արգելել, որ դիպչի մարմնիդ, ապա ինքդ որոշել, թե դեռ որքան պետք է «տանջես» նրան: 3. Ուսումնասիրիր նրա մարմինը Տղամարդու մարմինը կնոջ մարմնի պես էրոգեն գոտիների քարտեզ է: Այնպես որ չի կարելի այն անտեսել: Եթե ցանկանում ես նրան անմոռանալի օրգազմ պարգևել, պիտի ուսումնասիրես դրանք բոլորը: Կանանց մեծ մասի սխալն այն է, որ նրանք մտածում են, թե հերիք է դիպչել տղամարդու առնանդամին, և նա երջանիկ կլինի: Իհարկե սեռական օրգանն ամենաուժեղ էրոգեն գոտին է, բայց պետք է ճանաչել նաև մյուս գոտիները` լիարժեք հաճույք պատճառելու համար: Տղամարդու մարմինն ուսումնասիրելիս կարող ես օգտագործել բազմաթիվ մեթոդներ` համբույրներ, ձեռքեր, լեզու: Գլխի մերսումը հիանալի մեթոդ է ստիպելու տղամարդուն մտածել միայն քո մասին: Ինչ վերաբերում է ականջներին, ապա դրանք ռեֆլեկտոր գոտի են. նրբորեն կծիր ականջի բլթակները, սեղմիր շրթունքներով: Տղամարդու պարանոցը նույնպես շատ զգայուն է. համբուրիր այն, և նա կհալչի հաճույքից: Շատ զգայուն գոտի է նաև պորտի ստորին հատվածը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |