Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 17 » Ինչի՞ մասին է նա լռում
21:32
Ինչի՞ մասին է նա լռում
Տղամարդիկ կիսվել են Cosmo-ի հետ, այն թեմաների շուրջ, թե ինչ չեն համարձակվում բարձրաձայնել քեզ մոտ: Եվ, իհարկե, ես պատրաստ եմ քեզ հայտնել ՆՐԱՆՑ «անգոհունակությունը» կամ իրական կարծիքը մի քանի հարցերի շուրջ... Ըստ Լուսինե Խուրշուդյանի Խնդիր 1. Նրանց դուր չի գալիս, երբ կինն անhանգստանում է ամեն մանրուքի պատճառով ու անտեղի: ՆԱ եթե որևէ մի բան արել է` վատ է, չի արել` ավելի վատ է: Լուծում. Տղամարդը պետք է զգա, որ դու վստահում ես իրեն, ու ընդունում այնպիսին, ինչպիսին կա: Կարիք չկա ամենուր խնդիրներ ու թերություններ փնտրել ու ձեր կյանքը վերածել մի մեծ խնդրի: Նա ուզում է քո գրկում, քո կողքին գտնել մխիթարանք, մոռացության մատնվել, ու գոնե ժամանակավոր մոռանալ բոլոր խնդիրների մասին, իսկ եթե ինքդ էլ ես խնդիր սարքում ամեն մանրուքից, դա կարող է ուղղակի հոգնեցնել նրան: Խնդիր 2. Նրան դուր չի գալիս, երբ կինը նրան է մեղավոր համարում իր դժբախտ լինելու համար: Լուծում. Եթե սիրում ես նրան, նա կարևոր է քեզ համար ու ուզում ես կողքիդ լինի, կարիք չկա նման կերպ արտահայտվելու սիրած տղամարդու մասին, այն էլ, իր իսկ ներկայությամբ: Եթե կա խնդիր, որի պատճառով գտնում ես, որ ձեր հարաբերությունները վատ վիճակում են, խոսիր նրա հետ դրա մասին: Վստահ եղիր, նա կգերադասի լսել քեզանից ցանկացած պատճառ, հարթել այն, քան իմանալ, որ քո դժբախտության պատճառը ինքն է: Խնդիր 3. Նրանց դուր չի գալիս, երբ կինը դժգոհում է, ասելով, թե ինչքան բան է ինքը ստիպված անել, որ իրեն ընդհանրապես չեն գնահատում: Լուծում. Կարծում ես քո սիրած տղամարդու խղճահարության կարի՞քն ունես: Վստահ եմˋ ոչ: Դու նրա սիրո, հարգանքի ու հոգատարության կարիքն ունես: Նույնն էլ դու ես նրան տալիս քո ամենօրյա տնային ու կենցաղային հոգսերը իրականացնելով: Երբևէ քեզ մի խղճա սիրած տղամարդու ներկայությամբ: Հիշի՛ր, ուժեղ տղամարդը ուզում է իր կողքին ուժեղ կին ունենալ: Խնդիր 4. Նրանց դուր չի գալիս նաև, երբ կինը ակնկալում է խոսքեր ու արարքներ, հենց այն պահին, երբ ինքն է դա ուզում: Լուծում. Եթե պահանջում ես իրենից քեզ անընդհատ գեղեցիկ խոսքեր ասել, պատուհանիդ տակ սերենադ երգել ու աստղեր նվիրել երկնքից, կա՛նգ առ, ու մի պահ մտածիր. բոլոր տղամարդիկ չեն, որ պատրաստ են նման արարքների, ու քո տղամարդը դրանցից մեկն է: Դա ամենևին չի նշանակում, որ նա քեզ ավելի քիչ է սիրում, ուղղակի այս տեսակ տղամարդիկ ավելի զուսպ են զգացմունքներն արտահայտելու հարցում: Մի՛ ճնշիր նրան, քանի որ այդպես ստիպում ես իրեն մտածել, որ չես ընդունում այնպիսին ինչպիսին կա, ու չես հարգում: Խնդիր 5. Տղամարդկանց դուր չի գալիս, երբ կինն ակնկալում է, որ տղամարդը պետք է կարդա իր մտքերը, կանխագուշակելով` ինչ է նա ուզում, ինչ է նրան պետք: Լուծում. Բնականաբար, մտքերդ կարդալ ՆԱ չի կարող, եթե, իհարկե, նա Էդվարդ Քալինը չէ: Եթե ոչ, ապա ստիպված ես իր հետ կիսվել քո մտքերով ու ցանկություններով, որոնց մասին ուզում ես նա տեղյակ լինի: Դուք օտար չեք միմյանց, ազատ եղիր շփման մեջ: Եթե ուզում ես Ամանորին կոնկրետ օծանելիք նվեր ստանալ, իսկ նա նվիրում է զարդ, ապա մյուս անգամ ուղղակի զգուշացրու, որ նոր օծանելիք ես ուզում: Ուզում ես նվերն անակնկա՞լ լինի, ուրեմն գոհացիր իր ընտրածով:
Կատեգորիա: ՍԵՐ ԵՎ ՍԵՔՍ | Դիտումներ: 790 | Ավելացրեց: ADMINISTRATOR | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]