Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 6 » Ինչո՞ւ է տղամարդ լինելն ավելի լավ
23:00
Ինչո՞ւ է տղամարդ լինելն ավելի լավ
Վերջերս սոցիոլոգները «Ինչո՞ւ է տղամարդ լինելն ավելի լավ» թեմայով հարցում են անցկացրել: 1.500 հարցվածները պատասխանել են, որ տղամարդ լինելն ավելի լավ է, որովհետեւ. 1) Պետք չէ քայլել բարձրակրունկ կոշիկներով: Ցանկացած աղջիկ կարող է վկայել, թե որքան անհարմար է այդ: Բայց գեղեցկությունը զոհեր է պահանջում: 2) Պետք չէ դիմահարդարվել, որը եւս մեծ առավելություն է ուժեղ սեռի օգտին: 3) Կարելի է գարեջուր խմել եւ չմտածել կառուցվածքի մասին: 4) Կարելի է ընկերների հետ ֆուտբոլ դիտել: 5) Պետք չէ տարհամոզել ընկերուհիներին: 6) Պետք չէ ամուսնուց փող խնդրել: 7) Պետք չէ ոտքերը սափրել: 8) Աշխատանքի կամ հարցազրույցի գնալիս պետք չէ կարճ կիսաշրջազգեստ հագնել: 9) Սեքսից առաջ պետք չէ ասել, որ գլուխդ ցավում է: 10) Պետք չէ մազերը ներկել: 11) Պետք չէ ծննդաբերել, բավական է միայն մասնակցել բեղմնավորման գործընթացին: 12) Պետք չէ օրվա կեսն անցել շուկայով, փորձել բոլոր հագուստներն ու ոչինչ չգնել: 13) Պետք չէ բոլորին ապացուցել, որ կանայք եւ տղամարդիկ հավասար են: 14) Պետք չէ պայքարել աներես տղաների դեմ, ովքեր հեռախոսահամար են հարցնում, երբեմն նույնիսկ միանգամից իրենց մոտ են կանչում: 15) Պետք չէ դուր գալու համար անհարմար ներքնազգեստ հագնել: 16) Կարելի է տուն վերադառնալ լուսաբացին: Իսկ Դուք ի՞նչ եք մտածում այս առիթով:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 401 | Ավելացրեց: ADMINISTRATOR | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]