22:00 Ինչպես սեռական կյանքը բազմազան դարձնել | |
Երբեմն թվում է, որ սեռական կյանքը փակուղի է մտել եւ զուգընկերոջն այլեւս ոչ մի բանով չես կարող զարմացնել: Բայց կա մի քանի պարզ ու փորձված միջոց, որոնց օգնությամբ ձեր սեռական կյանքը կարող եք բազմազան դարձնել:- Լույսն անջատեք եւ մոմեր վառեք: - Ժանեկազարդ ներքնաշոր ու ձեռնոց, զուգագուլպաներ եւ բարձրակրունկ կոշիկ հագեք, որպեսզի ձեր զուգընկերը ձեզ մերկացնելու հնարավորություն ունենա: -Ստիպեք, որ ձեր տղամարդն անկողնում սպասի ձեզ: Երեկոյի բացումն արեք այլ սենյակից հնչող դանդաղ երաժշտության ներքո հայտնվելով: - Քայլեք ամբողջ սենյակով` ցուցադրելով ձեր սահուն շարժումներն ու մարմնի գեղեցկությունը: - Մերկապար պարեք, սեքսուալ երաժշտության ներքո դանդաղ հանեք ձեր հագուստը` ձեր զուգընկերոջը թույլ չտալով դիպչել ձեզ: - Աչքերի դիմակ եւ ձեռնաշղթա օգտագործեք: Այս խաղը կսրացնի ձեր ցանկությունը: - Կրքոտ հայացքների միջոցով զուգընկերոջ հետ տեսողական կապ պահպանեք: Եթե նույնիսկ ձեր զուգընկերն իսկական հայ տղամարդ է, հավատացեք, որ հոգու խորքում նա նույնպես երազում է փոխել եւ բազմազան դարձնել ձեր համատեղ սեռական կյանքը: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
