Բինգհեմթոնի համալսարանի աշխատակիցները հանգել են եզրակացության, որ օրգազմ կարող է երաշխավորել միայն մշտական զուգընկերը: CBS News-ի փոխանցմամբ, մասնագետները հարցումներ են անցկացրել 600 ուսանողի շրջանում` նրանց վերաբերմունքը սեռական կյանքի նկատմամբ թեմայով: Հարցվածները պետք է սեռական կյանքի վերաբերյալ իրենց կարծիքը նշեին 5 բալանոց համակարգով. «1»՝ ավանդական հայացքներ, իսկ «5»-ին մոտ՝ լիբերալ: Ավանդական հարաբերությունը ենթադրում է սիրո եւ սեքսի միավորում: Հարցված կանանց շուրջ 36, իսկ տղամարդկանց՝ շուրջ 12%-ը նշել են «2» եւ ցածր միավոր, կանանց՝ 13 եւ տղամարդկանց 40%-ը նշել են «4» եւ բարձր: Հետո գիտնականները հետաքրքրվել են, թե ինչքան հաճախ են կամավորները մշտական զուգընկերոջ, ինչպես նաեւ պատահական կապի հետեւանքով սեռական հարաբերության ընթացքում օրգազմի հասնում: Ե՛վ կանայք, ե՛ւ տղամարդիկ ավելի հաճախ օրգազմի են հասել մշտական հարաբերությունների դեպքում: Ինչ վերաբերում է պատահական հանդիպումներին. կանայք երկու անգամ ավելի քիչ են հասել օրգազմի: Ի դեպ, ավանդական հայացքները գործին չեն օգնել: Տղամարդկանց մոտ, անկախ սեռական հարաբերությունների նկատմամբ վերաբերմունքից, մոտավորապես նույն արդյունքներն են գրանցվել:
|