Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 9 » Պատասխանում է սեքսոլոգը. Ինչպես բարելավել սեռական կյանքը
19:09
Պատասխանում է սեքսոլոգը. Ինչպես բարելավել սեռական կյանքը
 4 տարի է` ամուսնացած եմ: Իմ սեռական կյանքը, կարելի է ասել, կանոնավոր է, սակայն միշտ նույն դիրքերով` կա՛մ միսիոներական, կա՛մ կինը վերևից: Ես փոփոխություն եմ ցանկանում, սակայն ամուսինս ընդառաջ չի գնում իմ ցանկությանը: Ես ինքս վախենում եմ քայլ անել, քանի որ վստահ չեմ` դա ինչպես կընդունվի ամուսնուս կողմից. ըստ նրա` կնոջ նախաձեռնությունն այդ հարցերում անպարկեշտություն է: Հասկանում եմ քո մտավախությունը: Սակայն պիտի ասեմ, որ խնդիրը քո մեջ է, որովհետև արթուն ինքնագիտակցություն և ադեկվատ ինքնագնահատական ունենալու դեպքում նրա կարծիքը, տեսակետը կամ վերաբերմունքը, որը չի համընկնում կամ նույնիսկ հակասում է քոնին, չի կարող ազդել քեզ վրա` բերելով վախի առաջացման և կասեցնելով համապատասխան քայլերի ձեռնարկումը: Այստեղ հարկավոր է ավելի շատ հասկանալ, ավելի շատ գիտելիք ունենալ սեքսուալ դրսևորումների, ապրումների մասին: Դա կտա սեռական հարցերի շուրջ ավելի հմտորեն խոսելու ինքնավստահություն, համոզելու կարողություն և դու կհասնես քո ուզածին` առանց կոնֆլիկտի մեջ մտնելու. նա ինքը կառաջարկի փոփոխություն մտցնել ձեր սեռական կյանքում: Սեքսուալ բարդույթները հաղթահարելի են, պարզապես դա հատուկ մոտեցում է պահանջում: Մասնագետը կարող է օգնել քեզ այս հարցում և գործնական խորհուրդներ տալ սեքսուալ բարդույթները հաղթահարելու ուղղությամբ:
Կատեգորիա: ՍԵՐ ԵՎ ՍԵՔՍ | Դիտումներ: 815 | Ավելացրեց: ADMINISTRATOR | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]