Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 28 » Սեռական կյանք և սեռական առողջություն. հարց ու պատասխան
15:24
Սեռական կյանք և սեռական առողջություն. հարց ու պատասխան
Քո անկողնային կյանքին և սեռական առողջությանը վերաբերող բազմաթիվ հարցեր կան, որոնք երբեմն անհարմար ես զգում անգամ բժիշկի հետ կիսել... Քո այդ հարցերին պատասխանում է Cosmo սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:  
​Հարգելի՛ բժշկուհի, արդյոք վտանգավո՞ր է հղիության ընթացքում սեքսով զբաղվելը, արդյոք օրգաստիկ կծկումները չե՞ն բերի վիժման։

Ո՛չ, սեռական կյանքը չի կարող վնասել պտղին և առաջ բերել վիժում:

Այն կարծիքը, թե սերմնահեղուկի մեջ պարունակվող պրոստագլանդինները կարող են թուլացնել արգանդի վզիկի մկանները և վիժման բերել, գիտականորեն ապացուցված չէ, ուստի և հավաստի չէ: Գիտականորեն անհիմն է նաև այն կարծիքը, թե օրգաստիկ կծկումները կարող են խախտել պտղի սնուցումը: Հղիության ընթացքում սեռական կյանքով զբաղվելը ոչ միայն անվնաս է, այլ նաև ունի իր առավելությունը. հատկապես հղիության երկրորդ եռամսյակում, երբ ուժգնանում է արյան ներհոսքը կոնքի խոռոչ և սեռական օրգաններ, ինչպես նաև ավելանում է իգական սեռական հորմոնների արտադրությունը, սեքսուալ ռեֆլեքսների առաջացումը զգալիորեն հեշտանում է, և շատ հաճախ կանայք նշում են, որ սեռական աննախադեպ հաճույք են ապրում: Հղիության ընթացքում հեռու մնալով իրենց ամուսիններից՝ կանայք հարկադրում են նրանց ապրել սեքսուալ ձեռնպահության մեջ: Մինչդեռ ոչ բոլոր տղամարդիկ են ի վիճակի հանգիստ տանել սեքսուալ ժուժկալության հարուցած ներքին ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը: Իհարկե, խորհուրդ տալով հղիության ընթացքում սեռական կյանքից հեռու չմնալ, հարկավոր է ընդգծել, որ սեռական կյանքը կարող է հակացուցված լինել առաջադիր ընկերքի, արգանդի վզիկի թուլության, անամնեզում վիժումների առկայության դեպքում: Այստեղ խորհուրդ է տրվում սեռական կյանքի հեշտոցային ձևը փոխարինել այլընտրանքային ձևերով:

Հարգելի՛ բժշկուհի, ես 19 տարեկան եմ։ Անընդհատ գրգռված եմ զգում։ Սեռական կյանքով չեմ ապրել և ինքնաբավարարմամբ չեմ զբաղվում։

Արդյո՞ք դա նորմալ է։ Եթե քո սեռական գրգռվածությունը չի ուղեկցվում սեռական ցանկությամբ, ապա քեզ մոտ առկա է մշտական գրգռման համախտանիշ, որը սեռական խանգարում է և ենթակա է հոգեսեռական բուժական միջամտության: Եթե սեռական ցանկությունն ուղեկցում է գրգռվածությանը, ապա հարկ չկա անհանգստանալու, քանի որ դա առողջ սեռականության դրսևորում է : Կինս թույլ չի տալիս լեզվով սիրել իր օրգանը, իսկ ես առանց դրա չեմ պատկերացնում սեռական կյանքը, բայց չեմ ուզում դավաճանել կնոջս։ Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս համոզեմ նրան, որ ազատ զգա անկողնում։ Սեքսուալ գրգռման թույլատրելիության շրջանակները հաճախ տարբերվում են ամուսինների/զուգընկերների մոտ: Այս խնդիրը բավական տարածված է և լուրջ, սակայն ենթակա է հոգեսեռական կարգավորման: Հարկավոր է, որ դուք զրուցեք և գտնեք ձեզ համար օպտիմալ մի տարբերակ, որում փոխզիջմամբ կարող եք երկկողմանի բավարարության հասնել: Ամենակարևորը, այստեղ պետք է հիշել` ոչ մի դեպքում մի՛ ստիպիր կնոջդ անկողնում անել մի բան, որին ինքը կտրականապես դեմ է: Այդ հարկադրանքն ավելի կհեռացնի քեզ նրանից և քո նպատակից: Շատ հաճախ կանայք իրենք են լայնացնում իրենց սեքսուալ թույլատրելիության շրջանակը, երբ նրանց ազատ ես թողնում և որևէ պայման չես դնում: Հաճախ, սակայն, զույգը ի վիճակի չէ ինքնուրույն հասնելու սեռական ներդաշնակության։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում այցելել մասնագետի: Ամեն անգամ սեքսից հետո ես պետք է մեկ ժամ ցնցուղ ընդունեմ, որպեսզի մաքրեմ իմ վրայից սեքսի «հետքերը»: Եվ միայն այս պատճառով ես խուսափում եմ սեքսից, որովհետև շատ հաճախ ալարում եմ սեքսից հետո նորից ցնցուղ ընդունել և մանրակրկիտ մաքրել ինձ: Ի՞նչ խորհուրդ կտաք անել։ Սեքսից հետո հիգիենիկ լվացում անելը նորմալ է համարվում, սակայն քո նկարագրածից կարելի է ենթադրել, որ այստեղ երևույթը նորմայի և ախտաբանության սահմանի մոտ է: Ուստի խորհուրդ կտամ դիմել մասնագետի, որպեսզի բացառվեն մի շարք լուրջ հիվանդություններ, որոնք կարող են առաջ բերել նման վարքագիծ: Ծննդաբերությունից հետո անընդհատ ցավեր եմ զգում հեշտոցումս։ Հնարավո՞ր է, որ դա կապված լինի կարերի հետ։ Ո՛չ, ավելի հավանական է, որ ցավը պայմանավորված լինի հեշտոցի չորությամբ, ինչն էլ իր հերթին հետևանք է էստրոգենների անբավարար արտադրության։ Դրան նպաստում է կրծքով կերակրումը, եթե դա քո դեպքն է: Սովորաբար հետծննդաբերական առաջին մեկ տարվա ընթացքում ցավի և դիսկոմֆորտի այդ զգացումն անհետանում է: Իսկ այս պահին կարող ես օգտագործել հեշտոցային լյուբրիկանտներ, որոնք հեշտոցը խոնավացնող գելեր են և հեշտացնում են առնանդամի ներհրումները հեշտ` ոցում:
Կատեգորիա: ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 559 | Ավելացրեց: ADMINISTRATOR | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]