Նարեն ու Արամն ընկերներ էին դեռ դպրոցական տարիներից, իրար հետ սովորել էին տասը տարի և իրար շատ սիրում և հարգում : Նարեն որոշել էր, որ դառնալու է պատմաբան, իսկ Արամը, ով գրեթե տասը տարի սիրել էր Նարեին մաքուր ու անմնացորդ սիրով, որոշում է, որ ինքն էլ է դառնալու պատմաբան, որպեսզի, ինչքան հնարավոր է, մոտիկ լինի Նարեին: Անցավ որոշ ժամանակ և երկուսն էլ արդեն իրար հետ նույն կուրսում սովորում էին, և Նարեն ամեն անգամ ստանում էր նվերներ Արամի կողմից, բայց չգիտեր ճշմարտությունը: Մի անգամ որոշեցին միասին դուրս գալ և զբոսնել: Գնացին և որոշեցին նստել պատահական որևէ նստարանի վրա: Նստեցին և սկսեցին զրուցել տարբեր թեմաներից: Նարեին զանգ եկավ և նա, ներողություն խնդրելով, գնաց մի փոքր հեռու, որպեսզի խոսեր հեռախոսով, իսկ պայուսակը թողեց նստարանին: Արամն էլ, հասկանալով, որ իսկական պահն է, հանեց իր պայուսակից թուղթն ու գրիչը և սկսեց գրել, իսկ թղթի բովանդակությունը հետևյալն էր. <<Նար, ես քեզ շատ եմ սիրում, անմնացորդ ու վաղուց. չեմ ցանկացել քեզ այս մասին ասել, ինչ-որ տեղ էլ գտնելով, որ սխալ է, կամ դեռ շուտ, իսկ հիմա ուզում եմ, որ իմանաս ամեն ինչ: Արամ...>>, և այն գցեց Նարեի պայուսակի մեջ և այնպիսի տեղ, որ գրքերը հանելուց հետո նկատի այն: Նարեն վերջացրեց իր զրույցն ու եկավ Արամի մոտ, միասին խոսեցին, մի փոքր անցավ և Արամը Նարեին ուղեկցեց տուն: Անցավ որոշ ժամանակ, երբ Նարեն հանեց պայուսակից գրքերը, որպեսզի դաս աներ , այդ պահին գետին ընկավ մի թուղթ. Նարեն վերցրեց և կարդաց ամբողջը , կարծես ուրախացավ և շարունակեց իր դասերն անել` չնայած որ արդեն սավառնում էր երկնքում և մտքերով հասել էր Արամի մոտ: Հաջորդ օրն Արամը, գտնելով, որ սխալ է արդեն ամեն ինչ չասելը, զանգեց Նարեին և խնդրեց, որ հանդիպեն. Նարեն չմերժեց և հանդիպեցին: Արամն ամեն ինչ ասեց , Նարեն համաձայնվեց և սկսեցին ընկերություն անել: Արձակուրդ էին, Արամը Նարեին ասաց, որ ուզում է խոսել իր ծնողների հետ ,և այդպես էլ եղավ. խոսեցին և ամեն ինչ արդեն լավ էր. ծնողները գիտեին ամեն ինչ և երկուսն էլ շարունակում էին իրենց ընկերությունը: Որոշ ժամանակ անց նրանք փոխվում էին 3-րդ կուրս և որոշեցին նշանվել: Արդեն նշանդրեքի օրն էր. նշանվեցին, ամեն ինչ անցավ հիանալի, շատ գեղեցիկ և երկուսն էլ շատ երջանիկ էին: Հիմա նրանք սովորում են 3-րդ կուրսում և արդեն իսկ որոշել են, որ երկու տարուց, երբ ավարտեն, ամուսնանալու են, որով սկիզբ կդնեն իրենց երջանիկ օրերի շքերթին....♥
|