Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 6 » Զրույցը մարզում է հիշողությունը
22:57
Զրույցը մարզում է հիշողությունը
Մասնագետները պաշտպանում են այն տեսակետը, որ նույնիսկ 10 րոպե տևողությամբ զրույցը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու հիշողության և մտածողական ընդունակությունների վրա: Նրանք վստահեցնում են, որ զրույցը և հաղորդակցումը մարզում են հիշողությունը: Հասարակագետները հարցում են անցկացրել տարբեր ազգության, ինչպես նաև ամենատարբեր կրոնական դավանանքներ կամ համոզմունքներ, կրթություն և ընտանեկան կարգավիճակ ունեցող 25-95 տարեկան գրեթե 4000 մարդկանց շրջանում և առաջարկել հիշողությունը ստուգող թեստ լրացնել: Պարզվել է, որ նրանք, ովքեր առավել անմիջական են, մյուսների համեմատ ավելի լավ են կարողացել հաղթահարել թեստի դժվար հարցերը: ը, քան մյուսները: Փորձի երկրորդ մասում նրանց բաժանել են երեք խմբի. առաջին խմբի մասնակիցները 10 րոպե իրար հետ զրուցել են, երկրորդ խումբը խաչբառ է լուծել, իսկ երրորդը` հեռուստացույց դիտել: Դրանից հետո նրանց դարձյալ մտածողության արագությունը և հիշողությունը ստուգող թեստ են առաջարկել: Առաջին խմբի արդյունքներն ամենաբարձրն էին:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 380 | Ավելացրեց: ADMINISTRATOR | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]